
Դիպուկահարները շփման գծում կմնան մինչև պատերազմի ավարտ. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր այցելել է Ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն:
Վերջինիս խոսքերով՝ ադրբեջանական բանակի զարգացման գործընթացը շարունակվում է այսօր, և որ ներկայումս աշխարհի ավելի քան 20 երկրի հետ բանակցություններ են տարվում ռազմական համագործակցության շուրջ: Սաբիրօղլուն հերքել է, թե ՊՆ-ը թաքցնում ու խեղաթյուրում զինվորների մահվան փաստերը:
Նա հավելել է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել դիպուկահարներին շփման գծից հեռացնելու վերաբերյալ միջազգային կառույցների պահանջները. «Ադրբեջանական պետությունը, ՊՆ-ը հրաժարվում են անել դա: Մենք դիպուկահարներին չենք հեռացնի մինչև պատերազմի ավարտը»: