Թուրք-սիրիական սահմանին ուղղաթիռի կործանումն ու օդաչուների սպանվելը (տեսանյութեր)
You Tube վիդեոհոսթինգում են հայտնվել երեկ թուրք-սիրիական սահմանին գրանցված միջադեպի մասին տեսանյութեր: Խոսքը գնում է Սիրիայի ռազմաօդային ուժերի «Մի-17» ուղղաթիռի կողմից Թուրքիայի օդային սահմանի խախտելու և դրա հետևանքով Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների կողմից այն կործանելու մասին:
Թուրքական կողմը հաստատել է, որ ինքն է կործանել սիրիական ուղղաթիռը, իսկ սիրիական կողմը հաստատել է, որ իր ուղղաթիռը խախտել է Թուրքիայի օդային սահմանը և մի փոքր խորացել է նրա օդային տիրույթում, սակայն դա արել է պատահաբար, երբ հետախուզական գործողություն է իրականացնելիս եղել թուրք-սիրիական սահմանի երկայնքով՝ հետևելու համար զինյալների տեղաշարժերին:
Նշվում է, որ ուղղաթիռը կործանվելիս ընկել է Սիրիայի տարածքում՝ թուրքական սահմանից ընդամենը 400 մետր հեռավորության վրա, նրա օդաչուներին հաջողվել է օդապարիկի օգնությամբ փրկվել: Սակայն երբ նրանք վայրէջք են կատարել, նրանց սպանել են վրա հասած ապստամբները:
Առաջին տեսանյութում պատկերված է ուղղաթիռի կործանումը, իսկ երկրորդում ու երրորդում՝ օդաչուների սպանվելը: