
Սիրիայի նախագահը հայտնել է երկրի տարածքից զորքերի դուրսբերման շուրջ Իսրայելի հետ բանակցությունների մասին

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շաարան հայտնել է, որ բանակցություններ է վարում Իսրայելի պաշտպանության բանակի կազմավորումները երկրի հարավային շրջաններից դուրսբերման շուրջ։ Այդ տարածքները Իսրայելը գրավել է նախագահ Բաշար Ասադի տապալումումից հետո։
Սիրիան բանակցում է Իսրայելի հետ՝ անվտանգության համաձայնագրի կնքման և երկու երկրների միջև սահմանային լարվածության թուլացման նպատակով, SANA-ին տված հարցազրուցում հայտարարել է երկրի նախագահը։
Ըստ աշ-Շաարայի, քննարկվում է համաձայնագիր, որը կարող է հիմնվել 1974 թվականի ուժերի տարանջատման համաձայնագրի՝ ստորագրված Դատաստանի օրվա պատերազմի ավարտից հետո, կամ նմանատիպ որևէ ձևաչափի վրա։
Նա ընդգծել է, որ Սիրիան շահագրգռված չէ որևէ երկրի հետ հակամարտության մեջ մտնելու հարցում։ «Այս հարցում գնդակը գտնվում է այն երկրների դաշտում, որոնք ցանկանում են քաոս տարածել», – նշել է նախագահը։