
Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան եռակողմ զորավարժություններ են իրականացնում

Կորեայի Հանրապետության, Միացյալ Նահանգների և Ճապոնիայի զինված ուժերը մեկնարկել են եռակողմ Freedom Edge զորավարժությունները, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 15-19-ը հարավկորեական Չեջուդո կղզուց հարավ-արևելք գտնվող միջազգային ջրերում։ Այս մասին հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը։
Զորավարժության շրջանակում զինվորականները կիրառելու են իրենց հմտությունները ծովում, օդում և կիբերտարածությունում։ Նրանք կանցկացնեն հրթիռային պաշտպանության և օդային պաշտպանության զորավարժություններ, վարժանքները կներառեն նաև բժշկական տարհանում։ Հարավային Կորեայից հայտնել են , որ զորավարժությունները նախատեսված են դառնալու «պատասխան ԿԺԴՀ-ի կողմից եկող միջուկային և հրթիռային սպառնալիքին» և որ դրանք կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
Freedom Edge զորավարժությունները երրորդ անգամ են անցկացվում. նախորդ զորավարժությունները տեղի էին ունեցել 2024 թվականի հունիսին և նոյեմբերին։
Հյուսիսային Կորեայում քննադատել են զորավարժությունների անցկացումը՝ նշելով, որ «Միացյալ Նահանգների, Ճապոնիայի և Կորեայի Հանրապետության կողմից ուժի անխոհեմ ցուցադրումը անխուսափելիորեն կհանգեցնի նրանց համար բացասական արդյունքների»։