
«Սենց բան նույնիսկ Եկատերինա Ֆուրցեվան իրեն թույլ չէր տա, ում անվանում էին «Մշակույթի երկաթե նախարար»». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սենց բան նույնիսկ Եկատերինա Ֆուրցեվան իրեն թույլ չէր տա, ում անվանում էին «Մշակույթի երկաթե նախարար»: Թույլ չէր տա, որովհետև կրթված էր, ուներ տակտ, հարգանք առ հեղինակային իրավունք, որքան էլ որ տոտալիտար քաղաքական մշակույթի կրող էր և դա հանրային մշակույթի վերածող , այնուամենայնիվ կիրթ էր, ինտելիգենտ և մշակույթ կրող: Էն ինչ դուք տեսաք այսօր, իրեն թույլ չէր տա նույնիսկ Չուչխեի և Հյուսիսային Կորեայի հիմնադիր հայր Կիմ Իռ Սենը , բայց նա էլ այդքան ներքին կուլտուրա կունենար, որ իր գրած գաղափարախոսությունը չկապեր որևէ բեմադրության հետ և դա էլ օգտագործեր սիտուատիվ իր շահով:
P.S. Мораль, ինչ ուզում ես արա, մարդը պետք է տեսած լինի, կիրթ լինի, աչքը կուշտ լինի, առաքինի և ներքին տակտ, կուլտուրա, սկզբունք ու գիտելիք ունեցողների հետ շփված լինի: Հակառակ դեպքում կմեծանա ու կսկսի առանց էդ ամենի գաղափարախոսություն գրել հիմքն էլ դնել ցանկապատ ունենալը»: