Բաժիններ՝

100-ամյա վետերանը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերան Ջիմի Հերնանդեսը նշել է իր ծննդյան 100-րդ ամյակը օդում՝ պարաշյուտով թռիչք իրականացնելով։ Այս մասին հայտնել է WCAX-ը։

Հարազատներն ու ընկերները հավաքվել էին թռիչքը դիտելու։

Նրա 91-ամյա կինը նստել էր առաջին շարքում։ «Գիտեմ, որ 100 տարեկան եմ, բայց այդքան էլ ծեր չեմ զգում ինձ»,- ասել էր Հերնանդեսը վայրէջքից հետո՝ հավելելով, որ ընդհանրապես վախ չի զգում։

Վետերանը իր երկարակեցության գաղտնիքը համարում է տեկիլայի ամենօրյա չափաբաժինը։

Կարդացեք նաև

Նա խսոտովանել է, որ արդեն 20 տարի, ամեն օր՝ երեկոյան ժամը 5-ին մեկ բաժակ տեկիլա է խմում: «Երբեմն` կես չափաբաժին»,- հավելել է վետերանը:

Տեսանյութեր

Լրահոս