«Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում իշխանության հարցը Բաղրամյան 26-ը չի որոշում»

Մաքսային միությանն անդամագրվելը ուղղակիորեն որևէ կապ չունի Սերժ Սարգսյանի կողմից ընդունած սահմանադրական փոփոխությունների հետ: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:  «Կարող է անմիջականորեն կապ ունենալ, բայց դա արդեն էական չէ, քանի որ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում եթե ինչ-որ հարց են ուզում լուծել, դրա համար անհրաժեշտ է Մոսկվայի կարծիքը, ուստի այդ անուղղակի կապը կա, բայց անմիջականորեն կապ չկա:Եթե պարտադիր մտնում ենք ՄՄ-ի մեջ, դա չի նշանակում, որ պարտադիր պետք է դառնանք խորհրդարանական երկիր»,-նշեց փորձագետը:

Բադալյանի կարծիքով` սահմանադրական փոփոխությունները իշխանություն պահելու խնդիր ունեն, բայց քանի որ արդեն ամեն ինչ կախված է լինելու Ռուսաստանի որոշումներից, ուստի փոփոխություններն էական չեն. «Եթե մինչև սեպտեմբերի 3-ը Հայաստանի վրա կարող էին ազդել երկու աշխարհաքաղաքական կենտրոնները, ապա հիմա հիմնական ազդող ուժը Մոսկվան է, վերջնական խոսքի իրավունքը պատկանում է Մոսկվային և ոչ թե Արևմուտքին»,-ասում է Բադալյանը:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս