Պարոն գեներալ, շատ բան եմ հիշում, շատ բան գիտեմ և տասնապատիկ ավել չգիտեմ, թե ոնց եք դուք արժանապատվորեն դիմանում և դիմադրում. Արմեն Աշոտյանի շնորհավորանքը Լևոն Մնացականյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորանքը Լևոն Մնացականյանին․

«Կարճ, բայց հագեցած կյանքիս ընթացքում բազմաթիվ շփումներ եմ ունեցել ինչպես մտավորականների, այնպես էլ զինվորականների հետ։

Լևոն Մնացականյանն իմ ընկալումներում միաժամանակ զարմանալիորեն ներառում է այս երկու՝ առաջին հայացքից իրար չբռնող, խմբերը. խելացի ուժային եւ ուժեղ մտավորակիր:

Խրոխտ և խորունկ, ձիգ և ճկուն, ուժի և խղճի միաժամանակյա տեր՝ համմաձայնեք, հազվադեպ զուգակցում մեր ոչ միայն ներկայի, այլև անցյալի համար։

Լևոն Մնացականյանն այդ մարդկանցից է, ում պատճառով և շնորհիվ ես բնականոն կաշկանդվում եմ խոսել իմ՝ իր և իր բախտակից հայորդիների համեմատ, չնչին, տուֆտա և երրորդական զրկանքների մասին։

Պարոն գեներալ, շատ բան եմ հիշում, շատ բան գիտեմ և տասնապատիկ ավել չգիտեմ. թե ոնց եք դուք, Արցախի գոյության սերուցքը, արժանապատվորեն դիմանում և դիմադրում՝ հանուն ձեր իղձերի, նպատակների և հավատամքի։

Շնորհավոր հոբելյանդ, ժամանակին՝ տարիքով, իսկ հիմա՝ ( ներիր ինձ բնորոշ ֆամիլյարությունը) գրեթե տարեկից ավագ ընկեր։

Կյանքիդ գալ օրերը՝ ազատության մեջ»։

Տեսանյութեր

Լրահոս