
Ֆյուլեն իր անձնական պարտավորությունն է համարում Վիլնյուսում ԵՄ-ի հետ Մոլդովայի Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հատարարել է, որ իր անձնական պարտավորությունն է համարում Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրի՝ ներառյալ Ազատ առևտրի գոտու ստեղծումը, նախաստորագրումը և հետագա մեկ տարվա ընթացքում դրա ստորագրումը:
Այս մասին հայտնել է Մոլդովայի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Ֆյուլեն այդ հայտարարությունն արել է նախորդ շաբաթվա վերջին Երևանում անցկացված «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական նիստում:
Եվրահանձնակատարը նաև հայտարարել է, որ իրենք հուսով են Վիլնյուսում լավ նորություն լսել նաև Մոլդովայի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում առաջխաղացում ունենալու վերաբերյալ: