Բաժիններ՝

Starlink-ի աշխատանքներում լայնամասշտաբ խափանումներ են գրանցվել

Ամերիկյան հայտնի Starlink արբանյակային ինտերնետային ծառայությունում ամբողջ աշխարհում խափանումներ են գրանցվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ 

«Այս պահին Starlink-ի աշխատանքում խափանում կա։ Մեր թիմը հետաքննում է»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ՝ առանց այլ մանրամասներ հաղորդելու։

Downdetector-ի տվյալներով՝ միայն Միացյալ Նահանգներում արբանյակային ինտերնետի խափանումից տուժել է ավելի քան 43 հազար օգտատեր։ Starlink-ը, որը ղեկավարվում է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից, ինտերնետային ծառայություն է մատուցում Երկրի ցածր ուղեծրում գտնվող արբանյակների միջոցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930