Թուրքիան ու Սաուդյան Արաբիան առաջիկա 5 տարում կհամագործակցեն ռազմական արդյունաբերության ոլորտում
Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանն օրեր առաջ հաստատել է ռազմական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը:
Համաձայանգրում ընդգծվում է ռազմական սերտ համագործակցությամբ երկկողմանի հարաբերություններն ընդլայնելու Անկարայի ու Էր-Ռիադի ձգտումը: Համաձայնագրի տակ այս տարվա մայիսի 21-ին իրենց ստորագրությունն են դրել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և նրա սաուդցի գործընկեր, արքայազն Սաուդ ալ-Ֆեյսալը:
Համաձայնագիրը գործել է 5 տարի ժամկետով, ինչը կարող է ավտոմատ երկարաձգվել: Նախորդ տարի Թուրքիայի խորհրդարանը հավանության էր արժանացրել նաև ռազմական կադրեր պատրաստելու հարցում Սաուդյան Արաբիայի հետ համագործակցության մասին համաձայնագիրը: