Ուղղաթիռը պատահաբար է հատել Թուրքիայի սահմանը. սիրիական բանակ

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից կործանված իրա ինքնաթիռը պատահաբար է հատել Թուրքիայի օդային տիրույթը:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ մարտական ուղղաթիռը հետախուզական գործողություն է իրականացնելիս եղել Թուրքիայի սահմանի երկայնքով՝ հետևելու համար սահմանամերձ գոտում ահաբեկիչների տեղաշարժին:

Հենց այդ ժամանակ էլ ուղղաթիռը պատահաբար հատել է երկու երկրների սահմանը և մի փոքր խորացել է Թուրքիայի տարածքում, սակայն անձնակազմն անմիջապես հրաման է ստացել վերադառնալ Սիրիայի օդային տիրույթ: Ուղղաթիռն արդեն իսկ վերադառնալիս է եղել, երբ նրա վրա հարձակում են գործել Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները:

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հաստատել է, որ թուրքական ինքնաթիռները կործանել են սահմանը խախտած Սիրիայի «Մի-7» ուղղաթիռը:

Տեսանյութեր

Լրահոս