Ասադի դեմ վերջին մարտերում սպանվել է Ադրբեջանի 6 քաղաքացի
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին օրերին Սիրիայի կառավարական զորքերի դեմ մարտերում սպանվել է տաբեր երկրներ ներկայացնող ավելի քան 30 մոջահեդ: Այս տեղեկատվությունը տարածել են մոջահեդների կայքերը:
Զոհվածները հանդես են եկել «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման շարքերում: Նրանցից 6-ը հանդիսացել են Ադրբեջանի, 4-ը՝ Թուրքիայի, 5-ը՝ Հորդանանի, 9-ը՝ Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև Աֆղանստանի ու Պակիստանի քաղաքացիներ:
Սրանից առաջ էլ՝ սեպտեմբերի 13-ին, Սիրիայի Համա քաղաքում սպանվել է Ադրբեջանի քաղաքացի «Աբու Յահյան», ով գլխավորում էր ադրբեջանցիներից բաղկացած ստորաբաժանումը: Նշվում է, որ նրա հետ մեկտեղ նույն մարտում զոհվել է ևս 4 ադրբեջանցի:
Այս տարվա օգոստոսի սկզբին հաղորդվել էր, որ Սիրիայում գործող տարբեր խմբավորումների կազմում Բաշար Ասադի ուժերի դեմ մարտերին մասնակցում է ավելի քան 60 ադրբեջանցի: