 
                        Ծովագյուղում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել 31-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
 
                                    Սեպտեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73,5 կմ հատվածում, Ծովագյուղ գյուղի վարչական տարածքում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Սերյոժա Չ․-ն, իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Նարեկ Պ․-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        