Բաժիններ՝

Facebook և Twitter սոցցանցերի կայքերը վերստին մատչելի են դարձել Իրանի տարածքում

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ երեկ Facebook և Twitter սոցցանցերի կայքերը վերստին մատչելի են դարձել Իրանի տարածքում, որի իշխանությունները տարիների ընթացքում արգելափակել են այդ կայքերից օգտվելը:

Իրանի իշխանությունները սոցցանցերի կայքերն արգելափակվել են 2009 թվականին, երբ երկրում անցկացված հերթական նախագահական ընտրություններից հետո սկսվեցին բողոքի զանգվածային ակցիաներ:

Իշխանությունների պնդմամբ՝ ընդդիմադիրներն օգտագործել են սոցցանցերը՝ կազմակերպելու համար բողոքի ակցիաներ: Երեկ Իրանի քաղաքացիների համար անմատչելի են դարձել այդ կայքերը: Դեռ հայտնի չէ, թե արդյոք կառավարությունն է որոշում ընդունել կայքերի գործունեությունը վերականգնելու մասին, թե՞ ոչ:

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին քանիցս խոստացել է թուլացնել գրաքննությունն ինտերնետում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս