Բաժիններ՝

Ոչ ոք երբեք չի համարձակվի խախտել Թուրքիայի սահմանը. Դավութօղլու (տեսանյութ)

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է թուրք-սիրիական սահմանին F-16 կործանիչների կողմից МИ-17 ուղղաթիռի կործանումը.

«Դրա հետ կապված՝ ձեռնարկվել են զգուշավորության բոլոր միջոցները: Ոչ ոք երբեք չի համարձակվի խախտել Թուրքիայի սահմանը»: Միևնույն ժամանակ համացանցում հայտնվել է սիրիական ուղղաթիռի կործանման մասին տեսագրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս