Բաժիններ՝

Աշխարհի ամենատարեց կինը հայտնաբերվել է Ուզբեկստանում

Ուզբեկստանի Բուվայդինսկի շրջանում դատարանը սահմանել է տարեց Խուվայդո Ումարովայի ծննդյան ամսաթիվը։ Դատարանի եզրակացության համաձայն՝ նա ծնվել է 1895 թվականին, հաղորդում է Adliya yangiliklari տելեգրամյան ալիքը։

Շրջանային արդարադատության վարչության աշխատակիցները պարզել են, որ Ումարովայի ծնունդը, ով, հարազատների խոսքով, 130 տարեկան է, պաշտոնապես գրանցված չի եղել։ Շրջանի տարածքում ստուգումներ են անցկացվել։

Բուվայդինսկի արդարադատության վարչության կողմից հայց ներկայացնելուց հետո Կոկանդ քաղաքի միջշրջանային քաղաքացիական դատարանը արտագնա նիստ է անցկացրել։ Դատարանը եզրակացրել է, որ Խուվայդո Ումարովան ծնվել է 1895 թվականի հունվարի 1-ին Բուվայդինսկի շրջանում։ Այսպիսով նա դարձել է Ուզբեկստանի և ամբողջ աշխարհի ամենատարեց կինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս