ԻՆՔՆ ԻՆՁ ՇԱՏ Է ՕԳՆԵԼ. ՍԱ ԿՅԱՆՔ Է. ՊԵՏՔ ԵՂԱՎ, ՊԻՏԻ ԽԵՂԴՎԵՍ. ԼԻԱՆԱ ՎԱՆՈՅԱՆ

168TV«Ռանդևու» հաղորդման հյուրը սիրված դերասանուհի Լիանա Վանոյանն է։

«Գլխումս հարցեր կային, որոնց պատասխաններն առանց մասնագետի չէի գտնի»,- ասում է Լիանան՝ անդրադառնալով հոգեբանի դիմելու պատճառների մասին։

Խոսելով կերպարների փոփոխության, հին ու արդեն սիրված կերպարներով այլևս հանդես չգալու մասին՝ դերասանուհին ընդգծում է․

Կարդացեք նաև

«Ոչինչ չեմ ուզում անել, ուզում եմ ուղղակի հավատալ, որ այս ամենը մի օր կավարտվի։ Ինչի՞ համար պիտի պատժվեմ, որ օրենքով հարկերս վճարո՞ւմ եմ, որ իսկապես ուզում եմ երկիրս ապահով դառնա՞, որ մտածելով չարթնանամ, թե հիմա՞ ինչն ենք տալիս, բա հիմա՞ ով մահացավ»։

Խոսելով իր անվան շուրջ պտտվող ասեկոսեների մասին՝ Լիանա Վանոյանը կատակում է․

«Իմ անունը կապում են մարդկանց հետ, որոնց ընդհանրապես չեմ ճանաչում։ Եթե ունեք իմ սիրեկանների ցանկը, տվե՛ք ինձ, իմանամ՝ ովքե՞ր են, գնամ գումարներս վերցնեմ։ Հստակ հայտարարում եմ, որ սիրեկան չեմ ունեցել, չունեմ ու երևի չեմ ունենա»։

Հաղորդման ընթացքում անդրադարձել ենք նաև Հայ Առաքելական եկեղեցու դեմ տարվող արշավին, արտիստուհու հետագա անելիքներին ու սպասվող նոր նախագծին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930