Վաղը Թուրքիայում կմեկնարկեն սևծովյան երկրների ռազմածովային զորավարժությունները
Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի կայքի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 18-21-ին Թուրքիայում անցկացվելու են սևծովյան երկրների զորավարժություններ: Դրանց մասնակցելու են Բուլղարիայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և բնականաբար Թուրքիայի ռազմածովային ուժերը:
Զորավարժությունների անցկացմաննպատակն այդ երկրների ռազմածովային ուժերի միջև համագործակցության ամրապնդումն է: Զորավարժություններին մասնակցելու են մեկական ֆրեգատ, հեղուկանավ, բուքսիր, ուղղաթիռ և սուզանավ: