Իրանը սառնասրտության կոչ է արել Թուրքիային ու Սիրիային

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Մարզեհ Աֆհամն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Սիրիայի ռազմաօդային ուժերի «Մի-17» ուղղաթիռի կողմից Թուրքիայի օդային սահմանի խախտելը և դրա հետևանքով Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների կողմից կործանվելը:

Աֆհամի խոսքերով՝ սիրիական ուղղաթիռի կողմից Թուրքիայի օդային տիրույթի խախտումը չի եղել պլանավորված ներխուժում: Դրա հետ մեկտեղ նա երկու կողմին էլ կոչ է արել պահպանել սառնասրտություն: Աֆհամը հույս է հայտնել, որ երկու երկրներն առաջ կընթանան ամենախելամիտ ճանապարհով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30