ԵՄ-ում մարդատար նոր մեքենաների վաճառքն ընկել է մինչև 1990 թվականի մակարդակի
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ԵՄ-ի անդամ 27 երկրներում մարդատար նոր ավտոմեքենաների վաճառքը նվազել է մինչև 1990 թվականի ցուցանիշի: Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատ՝ այս տարվա առաջին 8 ամսվա ընթացքում նոր մեքենաների գրանցումն ընկել է 5.2 տոկոսով՝ կազմելով 7.840.000 մեքենա:
Այս մասին նշված է Ավտոարտադրողների Եվրոպականա ասոցիացիայի (ACEA) տարածած հաղորդագրությունում: Հաշվետու ժամանակահատվածում ԵՄ-ի խոշորագույն շուկաներցի միայն Մեծ Բրիտանիայում է գրանցվել մեքենաների վաճառքի աճ՝ 10.4 տոկոսով: Մնացյալ շուկաներում գրանցվել է զգալի անկում:
Մասնավորապես, Իսպանիայում անկումը կազմել է 3.6 տոկոս, Գերմանիայում՝ 9 տոկոս, Իտալիայում՝ 9.8 տոկոս, Ֆրանսիայում՝ 9.8 տոկոս: Այս տարվա օգոստոսին ԵՄ-ում մարդատար նոր ավտոմեքենաների գրանցումը նվազել է 5 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա օգոստոսի հետ: Աճ դարձյալ գրանցվել է միայն Մեծ Բրիտանիայում՝ 10.9 տոկոս: