
Իրանի արտգործնախարարն այսօր մեկնում է Նյու Յորք

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր մեկնում է Նյու Յորք: Այցի շրջանակներում Զարիֆը մասնակցելու է ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանին, հանդիպումներ է ունենալու «Վեցյակի» ներկայացուցիչների և ԵՄ-ի դիվանագիտության քարտուղար Քեթրին Էշթոնի հետ:
Ակնկալվում է, որ սեպտեմբերի վերջին Նյու Յորք կմեկնի նաև Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Վերջինս նույնպես մասնակցելու է ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին: Դրա շրջանակներում Ռոուհանին կարող է հանդիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ինչը կարող է հանդիսանալ ԱՄՆ-ի ու Իրանի նախագահների առաջին հանդիպումը վերջին 36 տարվա ընթացքում: