Պարզվել է, որ առնվազն 24 դեպքերում ծախսերը գերազանցում են եկամուտները, ինչը նշանակում է, որ կառավարությունը գիտակցաբար ծախսում է հարկատուների գումարները` չստանալով որեւէ եկամուտ:
Մինչ «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվիստ Տիգրան Առաքելյանը գտնվում էր անազատության մեջ, ՀԱԿ-ը դաշինքից վերածվեց կուսակցության: Համաներմամբ ազատ արձակված, իրեն նախկին քաղբանտարկյալ համարող Տիգրան Առաքելյանն արդեն ազատության մեջ, պատասխանելով Tert.am-ի հարցերին, նշեց, որ այս փոփոխությանը նորմալ է վերաբերում և որ այստեղ որևէ երկպառակություն չկա: «Քաղաքական պրոցես է, ոչ մի բան նույնը չի մնում, որոշակի հանգամանքների բերումով […]
Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում»-ից նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ վստահում է exit poll –ի տվյալներին եւ կարծում է, որ վերջնական արդյունքները շատ չեն տարբերվի դրանցից: «Ես ցանկանում եմ բոլորին օրինակ ծառայել եւ շնորհավորել Գեորգի Մարգվելաշվիլիին հաղթանակի կապակցությամբ եւ ընդունել այն տվյալները, որոնք ստացել ենք»,-հայտարարել է Բաքրաձեն, ով exit poll-ի արդյունքներով զբաղեցրել է երկրորդ […]
Երկրորդ տեղում նախագահ Սահակաշվիլիի թիմակից Դավիթ Բաքրաձեն է` 20,1%-ով, իսկ երրորդ տեղում` խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն` 7,5%-ով:
Սաուդյան Արաբիայից Սիրիայում կռվում է 5- 8 հազար գրոհային, Չեչնիայից` 1700, Ուկրիանայից` 350, Թուրքմենստանից` 360, Ղազախստանից` 250, Տաջիկստանից` 190, Ադրբեջանից` 100:
Տեխնիկապես հնարավոր ոչ ամեն բան է քաղաքականապես ողջամիտ:
Ունենալով գաղտնալսման տվյալները`Վաշինգտոնը կարող էր «արդյունավետ աշխատել ազդեցիկ մարդկանց»` նախարարների, պատգամավորների, խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
Կան ուժեր, որոնք միշտ պետք է քննադատեն` ինչ էլ դա լինի, անկախ այն հանգամանքից` ծանրակշիռ փաստ ունե՞ն, թե՞ ոչ, ասելիք կա՞, թե՞ չկա: Դրանք ամենևին քննադատության տեսք չունեին:
Նախօրեին Միխեիլ Սաակաշվիլիիի հետ հանդիպած և նրա հետ բանավեճի բռնված ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ իրականում Վրաստանի հեռացող նախագահին դատի տալու պատրաստ սուբյեկտները, ոչ թե 3 են, այլ Վրաստանի 80 տոկոսը: «Իրականում այսօր ամբողջ Վրաստանն էլ ուզում է իրեն դատի տալ, Վրաստանի 80 տոկոսը, բացի մի քանի տասնյակ իր թիմակիցներից, […]
Երեխաները եղել են 6 եւ 9 տարեկան, իսկ ամենափոքրերը` 8 եւ 18 ամսական:
Մենք ունենք բավական քիչ պատճառներ` կարծելու համար, որ Օբամայի վարչակազմն ունի պատրաստի ռազմավարություն, որն ունակ է պաշտպանել ԱՄՆ-ի շահերն ու արժեքներն աշխարհի այդ չափազանց կարևոր հատվածում:
Նախագահի պաշտոնին հավակնում են ռեկորդային թվով թեկնածուներ. քվեաթերթիկում նշված է 23 անուն, իրականում նրանք 21-ն են, քանի որ երկու թեկնածու վերջին պահին հանել են իրենց թեկնածությունները:
Պարզվել է, որ կորպորացիաները կարողացել են հմտորեն օգտագործել իրենց օֆշորային կառույցները, տարբեր երկրներում հարկային օրենսդրության միջեւ եղած տարբերությունները, ինչպես նաեւ ԱՄՆ հարկային օրենսդրության մեջ առկա սողանցքները:
Մաասենը ապշեցուցիչ է համարել փաստը, որ Սիրիա են մեկնում 16-ամյա դեռահասներ, որոնք «իբր պատրաստ են իրենց զոհաբերել ջիհադին»
Բրազիլիայի եւ Գերմանիայի նախաձեռնությանը միացել է 19 երկիր, որոնց թվում են ինչպես Վաշինգտոնի ավանդական դաշնակից երկրներ, այնպես էլ Վենեսուելան ու Կուբան:
Ես ուղիղ կապ եմ տեսնում 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի և 2013 թվականի սեպտեմբերի 3-ի միջև, քանի որ երկու դեպքում էլ մեծ ոճրագործություն է տեղի ունեցել ազգի և պետության համար, երկու դեպքերն էլ կործանարար բնույթ են կրել երկրի համար
Ես չեմ կարծում, թե այդ նամակում պարոն Բալայանի գլխավոր ասելիքը Ղարաբաղը Ռուսաստանին միացնելու գաղափարի շեշտումն է: Նա խոսում է ղարաբաղյան ներկա իրավիճակի համար Ռուսաստանի պատասխանատվության մասին: Արցախի կարգավիճակն ամրագրված է անկախության հանրաքվեով եւ ընդունված Սահմանադրությամբ: Անկախ ԼՂՀ-ն քաղաքական որեւէ սակարկման ենթակա չէ:
Այն, որ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը վերջնականապես ձևավորված չէ և 20 տարվա ընթացում ունեցել է լուրջ սայթաքումներ, անկողմնակալ դատող մարդու մեջ կասկած չի հարուցում: Սակայն քննադատությունը գնահատելի է, երբ անաչառ է, երբ նպատակը ոչ թե սխալներ որսալն է, այլ այդ կարևորագույն կառույցի` երկրի պետականության և միջազգային հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործընթացին նպաստելը:
Խնդիրը ոչ թե մասնատվածությունն է, այլ քաղաքակրթական ուղու ընտրությունը: Ընդդիմության այն հատվածը, որը ռուսամետ է, ընդհանրապես չի կարող այսօր ակտիվորեն պայքարել իշխանության դեմ, որովհետև նրանց քայլերը, ծրագրերը նույնն են: Այն հատվածը, որը ռուսամետ չէ, իսկ դա ինձ համար անհրաժեշտ բավարարին՝ քանակի առումով, չի հասնում, և մենք փորձում ենք այդ բացը լրացնել:
ՀՀՇ կուսակցության հիմնադիր համագումարին, ինչպես տեղեկացրել ենք, հրավիրված էին ընդդիմադիր բոլոր կուսակցությունները, բացի ՀԱԿ-ից: Հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը հրավիրված չէ, ՀՀՇ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Այդ հարցն անգամ տեղին չէ: Նրանք որոշել են, որ ՀՀՇ-ն չպետք է գոյություն ունենա, իսկ մենք այդ կարծիքին չենք»:
Զբաղվածության մասին օրենքը պոմպի պես է` այն մարդկանց, ովքեր ունակ են աշխատելու, մղում է աշխատանքի և ոչ թե` խրախուսում մնալ նպաստավորի կարգավիճակում, նպաստառուի հոգեվիճակում: Նպաստառուական հոգեբանությունից ու համակարգից դուրս գալ է պետք` սա կարևոր է
Քիչ առաջ ՀՀՇ հիմնադիր համագումարը քվեարկությամբ ընտրեց վարչության կազմը, որն էլ հոկտեմբերի 28-ին կընտրի ղեկավար կազմ, նախագահ: ՀՀՇ հիմնադիր համագումարն ամփոփելով իր աշխատանքները՝ հաստատվեց նաև ծրագիրն ու կանոնադրությունը, քվեարկությամբ հաստատվեց վարչության 14 հոգանոց կազմը:
«Ինձ որևէ մեկը չի տեսել իշխանության ներկայացուցիչների հետ որևէ համագործակցության ժամանակ: Չկա որևէ փաստ, որ ես փորձել եմ իշխանության հետ ռեսուրս գտնել: Ես խնդիր էլ չեմ դրել որևէ երկրում որևէ առումով ընդհանուր հայտարարի գալ իշխանության հետ: մեր խնդիրը եղել է մեկը՝ այս երկրում ժողովրդի քվեով ձևավորել իշխանություն և այս ժողովուրդն ինքը պետք է տնօրինի իր ապագան»:
Հարցին, թե Դուք Ձեզ համարո՞ւմ եք Վազգեն Սարգսյանի գաղափարների ժառանգորդ, նա այսպես արձագանքեց. «Զոհվածի հետևից ոչ թե վրեժխնդիր է լինել պետք, այլ նրա կիսատ թողած գործը շարունակել: Ես իմ պարտքն եմ համարում իմ համեստ ունակությունների չափով շարունակել այս գործը»:
«ՀՀ-ում վերջին ժամանակների բոլոր ընտրություններում գործել է համակագ, որը ղեկավարվել է Մոսկվայից»,- այսօր ՀՀՇ հիմնադիր համագումարի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Ինչ ուզում եք՝ ասեք, Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահն է և մեծ լումա ունի արցախյան պատերազմի հաղթանակի գործում, առավել ևս` դրանից հետո արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացում: Նրա դերն իսկապես շատ էր»:
«Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով այսօր ներկա էր ՀՀՇ հիմնադիր համագումարին, լրագրողների հետ զրույցում ասաց. «Միշտ էլ կարող են կուսակցություններ ստեղծվել, եթե նրանք ունեն համակիրների բանակ և գաղափարախոսություններով կարող են շահել և տեղ ունենալ այդ քաղաքական դաշտում, ուրեմն պետք է լինեն»։
Խոսքը գնում է Ալ-Յարուբիու անցակետի մասին, որն այս տարվա մարտից գտնվում է ծայրահեղականների վերահսկողության տակ:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերջին զգուշացումն է արել կառավարությանը:
«Այսօր ռուսի սապոգը կախված է հայ ժողովրդի գլխին և պետք է մտածենք՝ ինչպե՞ս ենք փրկում Հայաստանը»,- այս մասին ՀՀՇ համագումարի ժամանակ հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը: