Բաժիններ՝

Քաղաքական պրոցես է, ոչինչ նույնը չի մնում. Տիգրան Առաքելանը՝ ՀԱԿ-ի վերափոխման, Նիկոլ Փաշինյանի և իր առաջիկա քայլերի մասին

Մինչ «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվիստ Տիգրան Առաքելյանը գտնվում էր անազատության մեջ, ՀԱԿ-ը դաշինքից վերածվեց կուսակցության: Համաներմամբ ազատ արձակված, իրեն նախկին քաղբանտարկյալ համարող Տիգրան Առաքելյանն արդեն ազատության մեջ, պատասխանելով Tert.am-ի հարցերին, նշեց, որ այս փոփոխությանը նորմալ է վերաբերում և որ այստեղ որևէ երկպառակություն չկա:

«Քաղաքական պրոցես է, ոչ մի բան նույնը չի մնում, որոշակի հանգամանքների բերումով ամեն ինչ հնարավոր է փոխվի: Սկզբից ՀԱԿ-ը կուսակցությունների դաշինքն էր, տարբեր կուսակցություններ միացել էին իրար և դաշինքով էին քաղաքական դաշտում իրենց գործունեությունը ծավալում: Էս պահին Կոնգրեսը դարձել է կուսակցություն, որի հետ համախոհ ուժերն ու անհատները նույն գործն են անում: Ըստ էության որևէ բան չի փոխվել»,-ասաց նա:

Նշենք, որ Տիգրան Առաքելյանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Հոկտեմբերի 14-ին նա համաներմամբ ազատ արձակվեց:

Անդրադառնալով բոլոր այն անձանց, ովքեր ժամանակի ընթացքում լքեցին ՀԱԿ-ը, Տիգրան Առաքելյանն ընդգծեց, որ իր կարծիքով մարդիկ չեն երդվել ամբողջ կյանքում միասին նույն գործն անել:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս