Արամ Սարգսյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

«Ես երկար ճանապարհ եմ անցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Հպարտ եմ, որ նրա կողքին եմ եղել, որ նույն հարթակում եմ եղել, որ ելույթներ եմ ունեցել, որ նրա հետ բազմաթիվ հարցեր եմ քննարկել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա խոսքով՝ ինքը շատ բան է սովորել Լևոն Տեր-Պետրոսյանից. «Ինչ ուզում եք՝ ասեք, Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահն է և մեծ լումա ունի արցախյան պատերազմի հաղթանակի գործում, առավել ևս` դրանից հետո արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացում: Նրա դերն իսկապես շատ էր»:

Իսկ նորաստեղծ ՀՀՇ-ի հետ, Արամ Սարգսյանի համոզմամբ, իրենք մրցակցելու, հակադրվելու միտում չեն տեսնում. «Մենք մրցակցում ենք գործող իշխանությունների, նրանց վարած քաղաքականության, նրանց արտաքին քաղաքական և ներքաղաքական մոտեցումների հետ»,- ասաց Արամ Սարգսյանը:

Լուսանկարը՝ Սերժ Դավիդովի

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս