Բաժիններ՝

Գերմանացի 200 իսլամիստներ ջիհադի նպատակով մեկնել են Սիրիա

Ռազմական գործողություններին մասնակցելու համար Գերմանիայից ավելի քան 200 իսլամիստներ են մեկնել Սիրիա: Այս մասին շաբաթ հայտարարել է Գերմանիայի Սահմանադրության պահպանության դաշնային գերատեսչության ղեկավար Գեորգ Մաասենը:

«Ավելի քան 210 մարդ, որոնք մեզ հայտնի են, ուղեւորվել են Սիրիա:  Թե քանի մարդ է մեր տեսադաշտից դուրս մեկնել`հայտնի չէ»,-հայտարարել է նա` նշելով, որ նրանց 60%-ը Գերմանիայի քաղաքացիներ են, մինչեւ 25  տարեկան, նրանց շարքում կան նաեւ անչափահասներ:  Մաասենը ապշեցուցիչ է համարել փաստը, որ Սիրիա են մեկնում 16-ամյա դեռահասներ, որոնք «իբր պատրաստ են իրենց զոհաբերել ջիհադին»,- հաղորդում է  DW-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս