
Քննարկվում է ՄԱԿ-ի բանաձեւի նախագիծ` ուղղված ԱՄՆ կողմից լրտեսության դեմ

Արդեն 21 երկիր մասնակցում է ՄԱԿ-ի բանաձեւի նախագծի քննարկմանը, որն ուղղված է ԱՄՆ-ի կողմից էլեկտրոնային լրտեսության դեմ: Ամերիկյան «Foreign Policy» պարբերկանը տեղեկացնում է, որ Բրազիլիայի եւ Գերմանիայի նախաձեռնությանը միացել է 19 երկիր, որոնց թվում են ինչպես Վաշինգտոնի ավանդական դաշնակից երկրներ, այնպես էլ Վենեսուելան ու Կուբան:
Նախատեսվում է, որ բանաձեւի նախագիծը մինչեւ տարեվերջ քվեարկության կներկայացվի ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում:
Ըստ «Foreign Policy»-ի` փաստաթղթում նշվում է մասնավոր կյանքին չմիջամտելու իրավունքը հարգելու, իսկ նման դեպքում` համապատասխան միջոցներ ձեռնարկելու երկրների պարտավորության մասին: