Բաժիններ՝

Երուսաղեմը մեր քաղաքն է և միշտ մերը կլինի, ձեր քաղաքը չէ. Նեթանյահուն՝ Էրդողանին

Երուսաղեմը պատկանում է և միշտ պատկանելու է Իսրայելին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քաղաք կատարած այցի ժամանակ, հաղորդում է The Times of Israel-ը, փոխանցում է lenta.ru-ն:

Հրատարակությունը նշում է, որ Իսրայելի վարչապետի խոսքերը ուղղված էին Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով 2020 թվականին ակնարկել էր, որ Երուսաղեմը պատկանում է Թուրքիային՝ Օսմանյան կայսրության կազմում գտնվելու իր անցյալի պատճառով։

«Սա մեր քաղաքն է, պարոն Էրդողան։ Սա ձեր քաղաքը չէ, սա մեր քաղաքն է։

Սա միշտ մեր քաղաքը կլինի։ Այն այլևս բաժանված չի լինի», – ասել է Նեթանյահուն։

Ավելի վաղ Էրդողանը Նեթանյահուին համեմատել էր Հիտլերի հետ՝ Գազայում նրա գործողությունների պատճառով: «ՄԱԿ-ի կանոնադրությունը հռչակում է պետությունների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխան հավասարությունը և նրանց սահմանների բռնի փոփոխության անթույլատրելիությունը»,- նշել էր Թուրքիայի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930