Ալեքսանդր Արզումանյան. Չոքած չես կարող անկախ լինել, իսկ մենք հիմա չոքած ենք՝ ծնկների վրա ենք

«Այսօր ռուսի սապոգը կախված է հայ ժողովրդի գլխին և պետք է մտածենք՝ ինչպե՞ս ենք փրկում Հայաստանը»,- այս մասին ՀՀՇ համագումարի ժամանակ հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը: «Բոլոր ժողովուրդներն էլ անցել են մաքառումների ճանապարհով, որ դառնան անկախ պետություններն: Մենք էլ պետք է անցնենք մաքառման ճանապարհով և, հավանաբար, ամբողջությամբ չենք լավ չենք մաքառել: Մենք ոչ միայն արտաքին քաղաքականության մարտահրավերների առջև ենք, այլև՝ ներքին:

Մենք այսօր գալիս ենք փոխելու այն, ինչ արել ենք 88-ին, այսօր տգիտությունը հաղթել է գիտելիքին, կույր հնազանդությունը խեղդել է հրաժարակական համագործակցությանը և այսպես շարունակել անհնար է: Չեկիստական մոտեցումն էլ խեղդում է ազատական, անկաշկանդ մտածողությունը: Սա շատ վտանգավոր է»,- նշեց նա, ապա ավելացրեց, որ հարցը կարող է լուծել միայն «մեր միջի ստրուկի կոտրելը», ապա շարունակեց. «Չոքած չես կարող անկախ լինել, իսկ մենք հիմա չոքած ենք՝ ծնկների վրա ենք»: Ալ. Արզումանյանը հայտարարեց, որ ինքը դեմ չէ ՌԴ-ի հետ համագործացությանը, բայց նշեց, թե պետք չէ ՀՀ ապագան զիջել Ռուսաստանին.

HHSH

«Կյանքի մայրամուտին վերհիշել են ստրկատիրական մոտեցումները»:

Նրա խոսքով, ՀՀՇ-ն դեռևս 88 թվականից մշտապես պայքարել է ժողովրդավարություն կառուցելու համար: Մենք ուզում ենք ունենալ եվրոպական տիպի ազատական ժողովրդավարական պետություն, որն առաջնորդվում է համամարդկային առումներով: ՀՀՇ-ն որևէ մեկը չի կարող փակել մեր հանրապետությունում»:

HHSH03

Արզումանյանը հիշեցրեց նաև. «Կային մարդիկ, որոնք եզրեր չունեին ՀՀՇ-ի հետ, բայց վերանվանում են ՀԱԿ և կոչ են անում, որ գան ստանան ՀԱԿ մանդատ: Սա վիրավորական է այն բոլոր մարդկանց համար, ովքեր 88-ից շարժման մեջ են եղել: Մենք չենք կարող հրաժարվել մեր անցյալից և սա է պատճառը, որ մենք նախաձեռնեցինք ՀՀՇ վերածունդը»:

Տեսանյութեր

Լրահոս