Բաժիններ՝

Թրամփի համոզմամբ՝ Զելենսկին ստիպված է գործարք կնքել Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին պետք է գործարք կնքի Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Դոնալդ Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ ունեցած զրույցում։

«Նա ստիպված է լինելու զբաղվել գործով և գործարք կնքել։ Զելենսկին ստիպված է լինելու գործարք կնքել», – ընդգծել է Թրամփը՝ վստահություն է հայտնելով, որ Ուկրաինայում հակամարտությունը կկարգավորվի։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախկինում հայտարարել էր, որ Թրամփը կարող է Զելենսկիի հետ հանդիպել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս