
Պուտինը զինվորական համազգեստով հետևել է ռուս-բելառուսական «Զապադ-2025» զորավարժությունների հիմնական փուլին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զինվորական համազգեստով Նիժնի Նովգորոդի Մուլինո զորավարժարանում հետևել է ռուս-բելառուսական «Զապադ-2025» զորավարժությունների հիմնական փուլին։
«Զապադ-2025» զորավարժություններին մասնակցել է 333 ինքնաթիռ և գրեթե 250 նավ։ Ժամանել է 25 օտարերկրյա պատվիրակություն, այդ թվում՝ Բանգլադեշից, Հնդկաստանից, Իրանից, Բուրկինա Ֆասոյից, Կոնգոյից և Մալիից։ Նախագահի խոսքով՝ «Զապադ-2025» զորավարժությունների նպատակն է Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության պաշտպանությունը ցանկացած ագրեսիայից։