
Արարատ Զուրաբյան. Ընդդիմության ռուսամետ հատվածը չի կարող այսօր պայքարել իշխանության դեմ. նրանց ծրագրերը նույնն են

ՀՀՇ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արարատ Զուրաբյանն`այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հնչող տեսակետներին, թե ընդդիմությունն այսօր պառակտվա, մասնատված է, նշեց. «Խնդիրը ոչ թե մասնատվածությունն է, այլ քաղաքակրթական ուղու ընտրությունը: Ընդդիմության այն հատվածը, որը ռուսամետ է, ընդհանրապես չի կարող այսօր ակտիվորեն պայքարել իշխանության դեմ, որովհետև նրանց քայլերը, ծրագրերը նույնն են: Այն հատվածը, որը ռուսամետ չէ, իսկ դա ինձ համար անհրաժեշտ բավարարին՝ քանակի առումով, չի հասնում, և մենք փորձում ենք այդ բացը լրացնել»:
Հարցին, թե չե՞ք կարծում, որ կուսակցություններն այսօր վարկաբեկված են, նա պատասխանեց. «Իսկ ինչը չի՞ վարկաբեկված Հայաստանում: Օրինակ, լրատվամիջոցները վարկաբեկված չե՞ն: Որևէ բան կա՞, որ վարկաբեկված չէ: Մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ ամեն ինչ աղճատված է, բոլորի մոտ այնպիսի տրամադրություն է, որ առավոտյան արթնանալիս մտքովդ անցնում է` չթողնե՞մ, հեռանամ այս երկրից: Դրա համար հետևողականորեն պետք է աշխատել և փոխել այս վիճակը: Մեր հասարակությունը առողջ է այն հանգամանքով, որ իրական պայքար տեսնելուց մասնակցում է դրան»: