Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն դատել պահանջում է երեք սուբյեկտ` Պուտին-Մեդվեդև, Իվանիշվիլի և Չախալյան
Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ջավախքում վերջին զգուշացումն է արել կառավարությանը` վաղը երկրում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ.
«9 տարի առաջ` Շևարդնաձեի ժամանակ, այս շրջանում (Ջավախքում) նույնիսկ դրոշ չէր ծածանվում: Տեսեք, թե վրացական ինչպիսի դպրոց ենք կառուցել: Բերել ենք վրացերենի ուսուցիչներ, և երեխաներն այստեղ խոսում են վրացերեն: Ամենագլխավորն այն է, որ այստեղ հայտնվեց վրացական գիտակցություն:
Այստեղ սկսվեցին մեծ նախագծեր` երկաթուղի, գազաֆիկացում: Իսկապես Ախալքալաքը վերդարձել է Վրաստանի իրավասության ներքո, ինչը Թբիլիսիում ոչ ոք չնկատեց, սակայն ես գիտեմ, թե այստեղ ինչ է կատարվել: Այժմ Սաակաշվիլիին դատել պահանջում են երեք սուբյեկտ` Պուտին-Մեդվեդև, Իվանիշվիլի և Չախալյան: Դա ոչ մի բան չի հուշո՞ւմ ձեզ:
Երկրում մնացել են շատ քիչ անջատողականեր: Վրաստանի կառավարությանը կոչ եմ անում դադարեցնել այ վտագավոր խաղերը: Չարժե անձնական ատելության կամ օտար առաջադրանքի կատարման համար վնաս պատճառել Վրաստանի անվտանգությանը: Սա իմ վերջին զգուշացումն է: Մեզ մի՛ վերադարձրեք Շևարդնաձեի ժամանակարջան»:
Հիշեցնենք, որ երեկ Ախալքալաքում վիճաբանություն է տեղի ունեցել Միխեիլ Սաակաշվիլիի և Վահագն Չախալյանի միջև: