Հնդկաստանը ցանկանում է հնարավորություն ունենալ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր ստորագրել Մաքսային միության հետ:
Երբ ես գտնվում եմ արտասահմանում, ինձ հաճախ են դիմում այն հարցով, որ մենք ստեղծում ենք ԽՍՀՄ կամ էլ Ռուսաստանի ներքո որևէ բան:
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցադրումները «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և դրան կից օրինագծերի փաթեթի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրել էր 168.am-ը՝ երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ԱԺ ՀԱԿ եւ Ժառանգություն խմբակցությունների ղեկավարների միջեւ տեղի է ունեցել բանավեճ:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը վրդովմունք ու զարմանք է հայտնել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արած այն հայտարարության կապակցությամբ, թե 2008 թվականից հետո պաշտպանական ամրություններ են կառուցվել Թբիլիսիի շուրջ:
Հարցմանը մասնակցել է 1477 մարդ:
Տրիպոլիի դատարանն այսօր մեղադրանք է ներկայացրել 30 նախկին բարձրաստիճան անձանց նկատմամբ:
Այս մասին այսօր Բեռլինում հայտարարել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Զիգմար Գաբրիելը:
Այն, որ մենք ընդդիմություն ենք, Նիկոլ Փաշինյանը չի որոշելու, այն, որ մենք շատ ավելի հստակ ենք պատկերացնում այս պետության խնդիրները և մեր դերն իբրև ընդդիմություն, դա ևս երաշխավորում եմ: Երբ մարդն իրեն իրավունք է վերապահում դատել, գնահատել ուրիշներին, միշտ մեծ է հավանականությունը, որ կարող է չարաչար սխալվել:
ԱՄՆ պետդեպարտամենտն այդպիսի որոշում է ընդունել դեռևս հոկտեմբերի 2-ին:
Ուկրաինայի թյուրքերի Ազգային խորհրդի նախագահ Դաշգըն Գյուլմամեդովը հայտարարել է, թե մահափորձ է պատրաստվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ:
Իտալական Corriere della Sera թերթը երեքշաբթի հայտնել է, որ Ազգային անվտանգության գործակալությունը Prism ծրագրի օգնությամբ տեղեկություններ է հավաքել Իտալիայի միլիոնավոր բնակիչների մասին:
Քանի՞ անգամ է եղել, որ խորհրդարանը դեմ է քվեարկել կառավարությանը, կամ քանի՞ անգամ է եղել դեպք, երբ ԱԺ հանաձնաժողովները, որոնք ղեկավարվում են քաղաքական մեծամասնության կողմից, դրական եզրակցություն են տվել այն նախագծերին, որոնց վերաբերյալ կառավարությունը տվել է բացասական եզրակացություն։ Ես իմ պատգամավորական և լրագրողական գործունեության ընթացքում կարող եմ հիշել եզակի բացառություններ, որոնք եղել են զուտ պատահականություններ և հետագայում այդ պատահականությունների պատմական արդարությունը վերականգվել են:
Ներքևի՝ խոցելի խավին, 5000 դրամ աշխատավարձ ենք բարձրացնում, բարձրաստիճան պաշտոնյաներինը՝ 200 տոկոսով: Ահռելի տարածություն է, սոցիալական լարվածությունը մեծանում է: Մի ադիբուդի սարք ունցողին դնում եք էս օրինագծի տա՞կ…
Ես այսօր ստանում եմ 240.000 դրամ աշխատավարձ և կարծում եմ, որ լավ չեմ աշխատում: Իսկ այն մանկավարժը, ով ստանում է 100.000 դրամ, նա հսկայական գործ է անում՝ մեր երեխաներին տալիս է գիտելիք: Իսկ մենք այստեղ ի՞նչ ենք անում: Մենք պարտավոր եք կարգ ու կանոն հաստատել, բայց օրեցոր աճում է արտագաղթը, մեզնից հիասթափվում են:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր կժամանի Մոսկվա, ուր շաբաթ օրը` հոկտեմբերի 26-ին, կմասնակցի «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նիստին:
Լիտվան՝ որպես ԵՄ-ում նախագահող երկիրը, վաղն առավոտյան զեկուցելու է Վիլնյուսյան գագաթաժողովին նախապատրաստվելու ընթացքի մասին:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք ԵՄ-ի գագաթաժողովի ժամանակ հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
ԱԺ նախագահի կողմից քննության դրված Կարգը եւ ընդունած Կարգադրությունը ակնհայտորեն հետապնդել են «Ժառանգության» գործունեությունը ԵԽԽՎ-ում ընդհանրապես կասեցնելու քաղաքական նպատակ, եւ տարակուսելի է ու ցավալի, որ այդ պատասխանատվությունը կիսել են նաեւ ոչ իշխանական կուսակցությունները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեզ-Իսթուրիզ Ուայթին:
Ռուսաստանի տարածքում է գտնվում 11.280.975 օտարազգի:
Իմ կողմից շատ հարգված գործընկերն ասում է, որ, լինելով ընդդիմության մեջ, իրենք կողմ են այս օրենքի նախագծին: Որ կողմ են՝ հասկանալի է, բայց եկեք նորից նայենք ընդդիմություն լինելու հարցը: Իմ համեստ, իմ անձնական պատկերացմամբ, ընդդիմություն լինելով և Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության թիվ մեկ պահանջատերի դերում հանդես գալով, չեն գնում և կողմ քվեարկում Ավետիք Բուդաղյանի սպանությունը պարտակած դատախազի թեկնածուին և ոչ էլ համաձայնում են դեսպանի պաշտոն ստանձնել:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե իրեն ստեղծված իրավիճակը հիեցրել է Օստապ Բենդերի հայտնի հարցը. «Շուրա, իսկ որքա՞ն է քեզ հարկավոր երջանիկ լինելու համար»: Կառավարության տրամաբանությամբ պատգամավորին անկախ լինելու համար չի բավականացնում 329.805 դրամը և փաստորեն նույնիսկ ընդդիմությունն է կողմ սրան»:
Այս մասին նշված է «Եվրանեսթ» ԽՎ-ի փոխնախագահ, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովի անունից այսօր տարածված հայտարարությունում:
Նրան կալանավորել են երեկ, տեղական ժամանակով ժամը 16.30-ին:
Դեսպանը հավելել է, որ ներկայումս թուրք-ամերիկյան հարաբերությունները նախկինի նման գտնվում են բարձր մակարդակի վրա, սակայն Վաշինգտոնն ափսոսանք է հայտնում Թուրքիայի կատարած ընտրության կապակցությամբ:
Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
«Փոփ երաժշտության արքան» 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2013 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում «վաստակել» է 160 միլիոն դոլար: