Բաժիններ՝

Սիրիայի քրդերն իսլամականներին դուրս են մղել Իրաքի հետ սահմանի ռազմավարական ամրակետից

France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի քրդերի աշխարհազորայինների ջոկատներն իսլամականներից հետ են գրավել Իրաքի սահմանին գտնվող ամրակետը: Խոսքը գնում է Ալ-Յարուբիու անցակետի մասին, որն այս տարվա մարտից գտնվում է ծայրահեղականների վերահսկողության տակ:

Այս տարվա գարնանից կատաղի մարտեր են ընթանում նույնանուն բնակավայրի համար: Անցակետը վերահսկում էին «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն» խմբավորումները:

Այդ անցակետով նրանք զենք էին ստանում Իրաքի տարածքից: Սիրիական բանակի ջոկատները փորձել էին նրանցից հետ վերցնել այդ անցակետը, սակայն պարտություն էին կրել լավ նախապատրաստված զինյալներից:

Դրանից հետո ծայրահեղականներին սկսել էին դիմակայել քուրդ աշխարհազորայինների ջոկատները, որոնք էլ այսօր առավոտյան մուտք են գործել Ալ-Յարուբիու: Սակայն տվյալ տարածաշրջանում իսլամականների ներկայությունը պահպանվում է նախկինի նման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031