Որևէ մեկն իրավունք չունի իշխանության ներկայացուցիչներին Վազգենի տնից դուրս վռնդելու

«Հանրապետություն» կուսակցության Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լուրերին, թե ինքը պարբերաբար հանդիպում է իշխանության ներկայացուցիչների հետ, ասաց. «Ինձ որևէ մեկը չի տեսել իշխանության ներկայացուցիչների հետ որևէ համագործակցության ժամանակ: Չկա որևէ փաստ, որ ես փորձել եմ իշխանության հետ ռեսուրս գտնել: Ես խնդիր էլ չեմ դրել որևէ երկրում որևէ առումով ընդհանուր հայտարարի գալ իշխանության հետ: մեր խնդիրը եղել է մեկը՝ այս երկրում ժողովրդի քվեով ձևավորել իշխանություն և այս ժողովուրդն ինքը պետք է տնօրինի իր ապագան»:

Լրագրողի դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչները պարբերաբար Ձեր տուն են այցելում, նա այսպես արձագանքեց. «Իշխանության ներկայացուցիչները այցելում են եղբորս՝ Վազգեն Սարգսյանի տուն, որտեղ ապրում են իմ ծնողները: Նրանք Վազգենի հետ անցել են երկար ճանապարհ, և իրենց իրավունքն է, Վազգենի իրավունքն է՝ գալ Վազգենի տուն: Եվ որևէ մեկը իրավունք չունի նրանց այդ տնից դուրս վռնդելու: Ովքեր կգան՝ բարով գան»:

Տեսանյութեր

Լրահոս