Պոմպի պես

«Օրենքի ընդունման արդյունքում` իշխանությունը ոչ թե նպաստում է, որ իր քաղաքացին հարմարվի մի քանի կոպեկ նպաստին, այլ մղում է հսկայական աշխատուժին` վերամասնագիտանալու, վերադառնալու գործի, այսօրվա աշխատանքային շուկային համապատասխան` գտնելու այս կյանքում իր տեղը»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը` անդրադառնալով ԱԺ մեծամասնության կողմից ընդունված որոշմանը` գործազուրկներին զրկել 18.000 դրամ կազմող նպաստից:

«Զբաղվածության մասին օրենքը պոմպի պես է` այն մարդկանց, ովքեր ունակ են աշխատելու, մղում է աշխատանքի և ոչ թե` խրախուսում մնալ նպաստավորի կարգավիճակում, նպաստառուի հոգեվիճակում: Նպաստառուական հոգեբանությունից ու համակարգից դուրս գալ է պետք` սա կարևոր է,- ասել է նա` ավելացնելով,- Տարիներ շարունակ մենք վճարել ենք նպաստներ, որն իրենից մի բան չի ներկայացնում, նպաաստառուի համար էլ խիստ սահմանափակ գումար է ու թույլ չի տալիս անհրաժեշտ ծախսերը հոգալ, մյուս կողմից էլ` նպաստառուների քանակն էլ այնքան բարձր է, որ բյուջեից գումարները, եթե չասեմ` փոշիանում են, ապա, խոշոր հաշվով, ազդեցություն չեն տալիս»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ առաջիկայում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031