Բաժիններ՝

Ուզբեկստանում խոշոր գազային հանքավայր է հայտնաբերվել

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է երկրի հյուսիս-արևմուտքում գազի խոշոր հանքավայր հայտնաբերելու մասին։ Այդ մասին հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը։Հանքավայրը հայտնաբերվել է Կարակալպակստանի Ուստյուրտի տարածաշրջանում։

«Ավելի վաղ մեզ մոտ նավթի և գազի ոլորտում հետախուզական աշխատանքներ են իրականացվել 2500-3000 մետր խորության վրա։ Այս տարի մեր արդյունաբերության պատմության մեջ առաջին անգամ Ուստյուրտում հորատանցք է բացվել 6500 մետր խորության վրա, և հայտնաբերվել է գազի շատ խոշոր հանքավայր», – ասել է նա։

Միրզիյոևը չի բացահայտել հայտնաբերված գազի մոտավոր պաշարները և չի նշել հորատման աշխատանքներն իրականացնող ընկերությունները։

Նախագահը հայտնել է, որ Ուզբեկստանն ունի այնպիսի տեխնոլոգիական հանքանյութերի մեծ պաշարներ, ինչպիսիք են վոլֆրամը, մոլիբդենը, տիտանը և այլն։ 

«Ըստ գնահատումների՝ նման ռեսուրսների համաշխարհային պաշարների 10-15%-ը կենտրոնացած է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, այդ թվում՝ Ուզբեկստանում», – ասել է Միրզիյոևը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930