Բաժիններ՝

Իսրայելը հաստատել է Եմենի Հոդեյդայի նավահանգստի վրա hարվածները

Իսրայելը հաստատել է Եմենի Հոդեյդայի նավահանգստի վրա հարվածները:

«Իսրայելի պաշտպանության բանակը վերջերս հարձակվել է Եմենի Հոդեյդա նավահանգստում գտնվող հուսիթների ռեժիմի ռազմական օբյեկտների վրա: Հոդեյդա նավահանգիստն օգտագործվում է ահաբեկչական ռեժիմի կողմից իրանական ռեժիմից զենք տեղափոխելու համար, որը ծառայում է Իսրայել պետության և նրա դաշնակիցների դեմ ահաբեկչական ծրագրեր իրականացնելու համար: Հարվածը հասցվել է ի պատասխան հութiների ռեժիմի կողմից Իսրայելի դեմ իրականացված բազմակի հարձակումների, որոնք ներառում էին անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակում Իսրայելի տարածք», – ասվում է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս