Բաժիններ՝

ԱՄՆ-ն կարող էր Ֆրանսիայում գաղտնալսումներն օգտագործել առևտրային պատերազմների համար. ԶԼՄ-ներ

ԱՄՆ հատուկ ծառայությունները կարող էին ազդեցիկ ֆրանսիացիների մասին տեղեկություններն օգտագործել Եվրոպայում ամերիկյան բիզնեսի համար մրցակցային առավելություններ ստեղծելու նպատակով: Այս մասին «Journal du dimanche»-ին հայտնել է ֆրանսիական հատուկ ծառայությունների աղբյուրը:

Ունենալով գաղտնալսման տվյալները`Վաշինգտոնը կարող էր «արդյունավետ աշխատել ազդեցիկ մարդկանց»` նախարարների, պատգամավորների, խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:

Պարբերականի զրուցակիցը պատահական չի համարել ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից մասշտաբային գործողությունների իրականացումը հենց Ծննդյան տոների շրջանում, քանի որ դեկտեմբեր-հունվարին տվյալների հավաքագրումը թույլ է տալիս կոնտակտների հսկայական բազա ստեղծել Ֆրանսիայի բնակչության նշանակալի մասի վերաբերյալ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031