
Բաքրաձեն հայտարարել է, որ վստահում է exit poll-ի արդյունքներին եւ շնորհավորել է Մարգվելաշվիլիին

Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում»-ից նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ վստահում է exit poll –ի տվյալներին եւ կարծում է, որ վերջնական արդյունքները շատ չեն տարբերվի դրանցից:
«Ես ցանկանում եմ բոլորին օրինակ ծառայել եւ շնորհավորել Գեորգի Մարգվելաշվիլիին հաղթանակի կապակցությամբ եւ ընդունել այն տվյալները, որոնք ստացել ենք»,-հայտարարել է Բաքրաձեն, ով exit poll-ի արդյունքներով զբաղեցրել է երկրորդ տեղը:
Նա միաժամանակ ավելացրել է, որ «նախնական արդյունքները ցույց են տալիս, որ մենք մնում են որպես լուրջ ընդդիմություն. յուրաքանչյուր չորրորդ ընտրող հօգուտ մեզ է քվեարկել»: