«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ռուսաստանյան տեսարժան վայրի վրա հարձակման պատասխանատվությունը:
«Այս 54 տարիների ընթացքում նույն ձևով եմ դիմավորել Ամանորը՝ իմ ընտանիքի հետ՝ Վանաձորում: Իսկ սպասելիքների հետ կապված՝ իմ ժողովրդին և երկրին՝ խաղաղություն»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով 2015 թվականը՝ այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Պարզաբանելով, թե ինչու Ադրբեջանը չի կարող պատերազմական գործողություններ սկսել, Կոմանդոսն ասաց, որ ադրբեջանական բանակը բազմատար է, ու նրանք չենք ցանկանում կռվել Հայաստանի դեմ, քանի որ չգիտեն՝ ինչի համար կռվեն:
NEWS.am-ի հետ հարցազրույցում Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը պատմում է հայ-վատիկանյան փոխհարաբերությունների, ՀՀ դեսպանության աշխատանքային առօրյայի մասին:
Նրա խոսքով՝ եթե հանրաքվեն կեղծվել է, ապա կեղծվել է ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ, ոչ թե իշխանությունների. «Նայեք այդ «Նոր Հայաստանի» առաջնորդների ելույթներին մինչև հանրաքվեն՝ սա իրավունք չունի, սա անազնիվ է, սա քոչարյանամետ է, սա սերժամետ է, սա լևոնամետ է, սրան չի կարելի, սա խորհրդային իշխանության ժամանակ է ծնված… Դե գնացեք, տեսնեմ՝ ի՞նչ արեցիք»:
Բրիտանացի դերասան Սաշա Բարոն Քոենն ու նրա կինը՝ Այլա Ֆիշերը, նվիրաբերել են 1 միլիոն դոլար բարեգործական կազմակերպություններին, որոնք զբաղվում են Սիրիայի բնակիչներին ու այդ երկրի փախստականներին օգնություն տրամադրելով:
«2016-ին ավելի ու ավելի շատ զանգեր պետք է սկսեն հնչել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ ամփոփելով 2015 թվականը:
Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավիրած տարեվերջին ընդունելության ժամանակ լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե արդյոք վարչապետը հետամուտ եղե՞լ և ստուգե՞լ է իր ասածների ճշմատացիությունը, թե Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո համացանցում հայտնված տեսանյութերի մի մասը կարող է մոտնաժված լինել: Ի պատասխան լրագրողի հարցին՝ վարչապետն ասաց. «Ինձ հարց են տվել՝ միգուցե մոնտաժվա՞ծ են, ասել եմ՝ միգուցե, բայց դա պետք է ստուգվի»:
Լրագրողի ճշտող հարցին՝ կառավարության կազմը կրճատվելո՞ւ է, վարչապետն այսպես պատասխանեց. «Այո, մենք քայլեր ենք անելու, որպեսզի նաև օպտիմիզացիայի գնանք»: Սակայն լրագրողի այն հարցը, թե արդեն որոշե՞լ եք, թե որ նախարարները չեն աշխատելու, վարչապետն անպատասխան թողեց:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաuտանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաuտատելու մաuին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:
Համացանցում հրապարակվել է տեսածաղրանմանություն, որը ծաղրում է երկու քաղաքական գործիչների՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի ու Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կռիվը, հայտնում է korrespondent.net-ը:
«Նոր տարին՝ նոր Հայաստանում, ես այլընտրանք չեմ տեսնում այդ հրամայականին»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով նոր տարուց ունեցած իր ակնկալիքների մասին՝ այս մասին ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Բելգիայի ոստիկանությունը կալանավորել է երկու մարդու, ովքեր կասկածվում են Բրյուսելում Նոր տարվա նախօերին ահաբեկչություններ ծրագրելու մեջ, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով երկրի դատախազությանը:
2015 թվականին 110 լրագրող է սպանվել՝ կապված իր աշխատանքային գործունեության կամ դեռևս անհայտ հանգամանքների հետ: Իր աշխատանքային գործունեության պատճառով սպանվել է 67 լրագրող, ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:
Ստամբուլի Հայդարփաշա նավահանգստում այս գիշեր պայթել է բեռնատար, հայտնում է Milliyet թերթը: Ականատեսների խոսքով՝ ավտոմեքենան ունեցել է ուկրաինական համարանիշներ:
Մեքսիկական ամենադաժան նարկոկարտելներից մեկի հիմնադրին գնդակահարված են հայտնաբերել երկրի արևմտյան Միչոական նահանգում, հայտնում է TASS-ը:
Իտալական երկու խոշորագույն քաղաքներում՝ Միլանում ու Հռոմում արգելվում է անձնական ավտոտրանսպորտի օգտագործումը օդի չափազանց աղտոտվածության պատճառով, հայտնում է BBC-ն:
«Կարծում եմ՝ դեռ հաղթական ծրագրեր ունենք, մենք դեռ վրեժ կլուծենք»: Երկրորդ կարևոր իրադարձությունը, Ազատ Արշակյանի խոսքով, սահմանադրական բարեփոխումների «ֆարսն» էր:
Վրացագետ Ալիկ Էրոյանցն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Վրաստանի իշխանությունների անցնող տարվա ձեռքբերումներից գլխավորը համարեց Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ԵՄ-ի հետ, իսկ մյուսը, ըստ նրա՝ Եվրոպական հաձնաժողովի այն դրական եզրակացությունն էր, որը վերաբերում էր Վրաստանի համար ԵՄ երկրներ մուտք գործելու ազատականացման հարցին.
Թուրքիայի նախագահի կոչը ուղղված Միջին Արեւելքի երկրներին հասցեական է առաջին հայացքից` Էրդողանը նշում է այն երկրները, ուր դեպքեր են արձանագրվում։ Բայց հասցեական չէ կոչի պարունակած ամբաստանության բաժինը, որը պետք է փորձել հասցեականացնել, մեկնաբանության կարգով:
Աֆղանստանի իշխանությունները հայտնել են ԴԱԻՇ-ի զինյալների դեմ օդային օպերացիայի անցկացման մասին, ինչի հետևանքով երկրի արևելքում ոչնչացվել է ահաբեկչական խմբավորման շուրջ 70 անդամ:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործի քննությունը, հայտնում է haqqin.az-ը:
Թուրքիան չի տեսնում Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման հնարավորություն, մինչև Իսրայելը չբացի Գազայի հատվածի բլոկադան, հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերջերս Իրաքում զարգացող դեպքերն ու արևելյան Թուրքիայում ընթացող քաղաքացիական պատերազմի ֆոնին՝ Բարզանի-Էրդողան բանակցությունները պետք է դիտել հենց այս տրամաբանությամբ: Թուրքիան կարող է հավանություն տալ թուրքամետ Իրաքյան Քուրդիստանի անկախացման գործընթացին, իսկ Իրաքյան Քուրդիստանը Թուրքիային եւ Թուրքիայի միջոցով Եւրոպային կապահովի Ռուսական քարյուղի (նավթի) այլընտրանքային աղբյուրներով:
Ֆիզիկոս-մաթեմատիկոսներ Վահագն Գուրզադյանը Երևանի Արտեմ Ալիխանյանի լաբորատորիայից ու Ռոջեր Փենրոուզը Օքսֆորդի համալսարանից, ներկայացրել են մինչ Մեծ պայթյունը գոյություն ունեցող գերքաղաքակրթությունների հնարավոր բնակության վայրի մասին քարտեզը:
Թուրքիայի քրդերը հռչակագիր են ընդունել, որը կոչ է անում թուրքական իշխանություններին իրենց ինքնավարություն տրամադրել, հայտնում է Reuters-ը:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին՝ ասաց, որ սիրիական հակամարտության համար տարին հագեցած էր զարգացումներով, և ըստ նրա՝ անցնող տարին կարելի է բաժանել երկու հատվածի՝ մինչ ռուսական ռազմական ուժի ներգրավվածությունը Սիրիայում և դրանից հետո.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ տնտեսական միջոցառումների կիրառման մասին, հայտնում է LifeNews-ը:
Մենք պետք է ունենանք նպատակ՝ խաղաղության հաստատում՝ ազատվելու համար ռուսական դիկտատից: Ռուսաստանն անհաջողակ է, քաղաքակրթությունից բացարձակ հեռացող: Պուտինը փաստացի ոչ ոք է: Նա մեծ չարիք է արել Ռուսաստանին, ոչնչացրել է երկրի քաղաքական դասը, ոչնչացրել է բոլոր մտավորականներին, իր շուրջ է հավաքել գողերին ու իրեն «պախանի» պես է պահում:
Սիրիացի լրագրող ու վավերագրող Նաջի ալ-Ջերֆը գնդակահարվել է նախօրեին երեկոյան Թուրքիայում, հայտնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով «Ռաքքային սպանում են խաղաղ» կազմակերպությանը: