
Բելգիայում կալանավորվել են ահաբեկչություններ նախապատրաստող անձինք

Բելգիայի ոստիկանությունը կալանավորել է երկու մարդու, ովքեր կասկածվում են Բրյուսելում Նոր տարվա նախօերին ահաբեկչություններ ծրագրելու մեջ, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով երկրի դատախազությանը:
Կալանավորումները տեղի են ունեցել երկուշաբթի Բելգիայի մի քանի քաղաքներում: Ձերբակալվածների անունները, տարիքն ու սեռը չի հաղորդվում:
Ոստիկանական ստուգայցերի ընթացքում առգրավվել են համազգեստներ, էլեկտրոնային ֆայլեր, ԴԱԻՇ-ի քարոզչական նյութեր:
Հաղորդվում է, որ ձերբակալվել է 6 մարդ, սակայն ավելի ուշ նրանցից 4-ը ազատ են արձակվել:
Բելգիայում դեռևս գործում է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ, որը հայտարարվել էր նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչություններից հետո: