Բաժիններ՝

Թուրքիայի քրդերն ինքնավարություն են պահանջում. Reuters

Թուրքիայի քրդերը հռչակագիր են ընդունել, որը կոչ է անում թուրքական իշխանություններին իրենց ինքնավարություն տրամադրել, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ փաստաթուղթը ընդունվել է Քրդերի Ժողովրդա-դեմոկրատական կոնգրեսի երկօրյա նիստի արդյունքում:

Մասնավորապես, հռչակագիրը կոչ է անում ստեղծել քրդական ինքնավար շրջաններ, որոնք կներառեին Դիարբեքիրին կից հարևան մի քանի նահանգները՝ հաշվի առնելով դրանց մշակութային, տնտեսական ու աշխարհագրական նմանությունները:

«Արդարացի դիմակայությունը, որը ցուցաբերում է մեր ժողովուրդը քրդերի խնդիրները սրող քաղաքականությանը, հանդիսանում է պահանջ ու պայքար տեղի ինքնակառավարման ու տեղային ժողովրդավարության համար»,- ասվում է փաստաթղթում:

Միաժամանակ, որոշ փորձագետներ կարծում են, որ այդ հայտարարությունը կարող է միայն ուժեղացնել լարվածությունը քրդերի ու Թուրքիայի իշխանությունների միջև, որը կտրականապես դեմ է քրդերի անկախությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031