TRIPP-ի նպատակներից է նաև Սյունիքի օգտակար հանածոների, այդ թվում՝ ուրանի հանքավայրերի վերահսկումը. Վահե Դավթյան
Քաղաքագետ, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «TRIPP-ի նպատակներից է նաև Սյունիքի օգտակար հանածոների, այդ թվում՝ ուրանի հանքավայրերի վերահսկումը:
Հայաստանի ընդերքաբանության ոլորտի կենտրոնական մասնագետի՝ երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Պետրոս Ալոյանի 2010 թ. լույս տեսած գրքում (Алоян П. Ураноносность геологических формаций Aрмении. – Ереван: ГЕОИД, 2010 г.) ներկայացված է մի քարտեզ, որում հստակ նշված են Հայաստանում ուրանի պաշարների հիմնական գոտիները (քարտեզը կցված է):

Վաշինգտոնի գեոտնտեսական նպատակները շատ հստակ են.
1. հետ չմնալ Չինաստանից ու Ռուսատանից, որտեղ միջուկային էներգետիկայի զարգացումն ընթանում է հեղափոխական տեմպերով (թորիումային ռեակտոր, արագ նեյտրոններով ռեակտոր): Հատկանշական է, որ ցայսօր ԱՄՆ շուկայում հարստացված ուրանի ամենախոշոր մատակակարը Ռուսաստանն է:
2. թույլ չտալ դեպի Ֆրանսիա ուրանի մատակարարումների հնարավոր դիվերսիֆիկացումը՝ Նիգերում ու Գաբոնում Փարիզի դիրքերի թուլացման պայմաններում: Եվրոպական շուկան շարունակում է դիտվել Թրամփի կողմից որպես տնտեսական գաղութացման գոտի:
TRIPP-ը փաստացի ապահովում է Վաշինգտոնի ներկայությունը Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային միջանցքում, ինչը միաժամանակ թույլ է տալիս լուծել բազմաթիվ լոգիստիկ-էներգետիկ-ընդերքային-ռազմաքաղաքական հարցեր:
Առաջիկայում կանդրադառնամ դրանց ավելի հանգամանորեն»:


