
Թուրքիան պահանջում է Իսրայելից հանել Գազայի հատվածի բլոկադան

Թուրքիան չի տեսնում Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման հնարավորություն, մինչև Իսրայելը չբացի Գազայի հատվածի բլոկադան, հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հանդես գալով մամլո ասուլիսին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավելել է, որ Թուրքիան կշարունակի մասնակցել իսրայելա-պաղեստինյան կարգավորմանն այնքան ժամանակ, մինչև չիրականանա «երկու պետություն երկու ժողովուրդների համար» գաղափարը:
Կալինը քննադատել է նաև իսրայելական իշխանությունների քաղաքականությունը պաղեստինցիների նկատմամբ՝ այն անվանելով «օկուպացիոն»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Թուրքիան ու Իսրայելը նախնական համաձայնության էին եկել վերսկսել դիվանագիտական հարաբերությունները, որոնք դադարեցվել էին այն բանից հետո, երբ 2010-ին մի քանի թուրք ակտիվիստ էր սպանվել ծովից Գազայի հատվածի բլոկադան ճեղքելիս: