Ճապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչի գլխավորությամբ հաղթել է ընտրություններում
Ճապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչիի գլխավորությամբ, հաղթել է խորհրդարանի ընտրություններում։
Կիրակի օրը ստորին պալատի ընտրություններում իշխող դաշինքը, որը կազմված է վարչապետ Սանաե Տակաիչիի գլխավորած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից (ԼԴԿ) և Ճապոնիայի վերականգնման հասարակություն կուսակցությունից, կարող է նվաճել տեղերի երկու երրորդը՝ ապահովելով սահմանադրական մեծամասնություն։ Սա ցույց է տալիս ճապոնական NHK հանրային հեռարձակողի կողմից անցկացված էքզիթ-փոլը։
Երկրի 4000 ընտրատեղամասերում NHK-ի կողմից անցկացված հարցումների համաձայն՝ իշխող դաշինքը կարող է նվաճել ավելի քան 310 տեղ՝ ապահովելով սահմանադրական մեծամասնություն, որը հնարավոր է՝ կհարթի սահմանադրական փոփոխությունների ճանապարհը, ինչին ԼԴԿ-ն և վարչապետ Տակաիչին վաղուց են ձգտում։ NHK-ն նաև կանխատեսում է, որ ԼԴԿ-ն կապահովի անհատական մեծամասնություն (ավելի քան 233 տեղ), իսկ լավագույն դեպքում՝ մինչև 274 տեղ։
Վերջին անգամ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը նման ընտրական արդյունքի էր հասել 2012 թվականին, երբ Սինձո Աբեի լիբերալ դեմոկրատները հաղթեցին 294 տեղ և իշխանությունը զավթեցին այժմ արդեն լուծարված Ճապոնիայի Դեմոկրատական կուսակցությունից։


