Բունդեսվերն ավարտում է Թուրքիայում հակաօդային պաշտպանության իր առաքելությունը, որի նպատակն էր կանխել Սիրիայի կողմից հնարավոր հարձակումները: Զենթահրթռիռային Patriot համակարգերը Թուրքիայի Իսկենդերուն նավահանգստից հեռացվել են դեկտեմբերի 23-ին՝ ուղղություն վերցնելով դեպի Գերմանիա, հայտնում է dpa գործակալությունը:
Տորնադոները նախօրեին պատուհասել են ԱՄՆ-ի հարավը, ինչի հետևանքով 6 մարդ է զոհվել ու 40-ը տուժել են, հայտնել են տեղի իշխանություններրը:
Իհարկե, մեծ քաղաքականության մեջ հանպատրաստից քայլեր չեն լինում, բացառված չէ, որ, այո, եթե ոչ՝ ելույթն ամբողջությամբ, ապա դրա՝ Թուրքիային վերաբերող հատվածը համաձայնեցված էր Մոսկվայի հետ, ինչը նույնպես կարելի է բնական համարել:
Ադրբեջանի Միլի մեջլիս է ներկայացվել «ԱՄՆ-ում մարդու իրավունքների վիճակի մասին» օրինագիծ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է ներկայացրել:
«Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի ելույթը ոչ թե ինքնուրույն էր, այլ, ըստ ամենայնի, կոնսոլիդացված ելույթ էր՝ այս տարբերակով՝ «կուժ, քեզ եմ ասում՝ կուլա, դու լսիր», այսինքն` Հայաստանը սկսեց խոսել հայ-ադրբեջանական հարաբերություններից, բայց խոսում էր նաև Ռուսաստանի անունից, ռուս-թուրքական հարաբերություններից»:
Ինչպե՞ս կարող է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Միացյալ Նահանգների դեսպանը այդքան անտեղյակ լինել՝ իր ելույթում գովաբանելու Թուրքիայի «արժեքավոր» դերակատարությունը Արցախյան հակամարտության կարգավորման ջանքերում:
Հայտնի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը վերջերս սկսել է տեղաշարժվել հաշմանդամի սայլակով: Պատճառը կոնքազդրային հոդի վնասվածքն է, հայտնում է R7 պարբերականը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի արտակարգ ճեպազրույցը տեղի կունենա Վրաստանի ժամանակով ժ. 20:00-ին: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի կառավարության մամլո ծառայությանը:
Մոսկվայում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որտեղ քննարկվել են մինչև 2015թ. ԱՊՀ անդամ երկրների ռազմական համագործակցության իրականացման արդյունքները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր վերաբերմունքն է հայտնել Ռուսաստանի կողմից «Սու-24» ինքնաթիռի բորտային ինքնագրի հրապարակային բացման ու դրանցում պարունակվող տեղեկությունը կարդալու անհնարինության նկատմամբ, հայտնում է Milliyet թերթը:
Մոսկվայի 28-ամյա բնակիչ Մարիա Սամոյլովան փախել է ԴԱԻՇ-ի ահաբեկիչների մոտ: Համենայն դեպս, դրանում վստահ է նրա հայրը՝ 51-ամյա Արթուր Մկրտումյանը, ով դստեր անհետացման մասին հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն: Այս մասին տեղեկացնում է LifeNews-ը:
Կախա Քալաձեն նշել է, որ Վրաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ տարբեր ուղղություններով կապերի զարգացումը և սերտացումը: Նրա խոսքով՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև այսօր ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նպաստավոր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման համար, և անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել՝ փոխշահավետ նախագծերը կյանքի կոչելու համար:
Օրեր առաջ «Առաջին լրատվականին» տված իր հարցազրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը մի ուշագրավ պատմություն էր ներկայացրել իր և Վազգեն Սարգսյանի՝ 1998-ին ունեցած մի խոսակցության մասին:
Brent ապրանքանիշի նավթի 1 բարելի գինը 2004 թվականի հուլիսից առաջին անգամ նվազել է 36 դոլարից, հայտնում է РБК-ն:
Այսօր առավոտից վրացական ԶԼՄ-ները, հղում կատարելով անանուն աղբյուրներին, տեղեկություն են տարածում այն մասին, թե սպասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը: Այս մասին հայտնում է apsny.ge-ն:
Ինչպես հայտնում է RIA Novosti գործակալությունը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի կողմից ռուսական «Սու 24»-ի վրա հարձակումը որակել է որպես «գրեթե դավաճանություն»:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Մոսկվայում ստորագրել են հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
Ռուսաստանի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմը կարող է չեղյալ հայտարարվել այն դեպքում, եթե վրացական իշխանությունները վարեն հավասարակշռված արտաքին քաղաքականություն, հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:
Իրաքյան զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Ռամադի քաղաքի կենտրոնում գտնվող մի քանի թաղամասեր, որոնք ԴԱԻՇ-ի ահաբեկիչները գրավել էին մայիսին:
Մենք կորցրել ենք անկախ պետություն ունենալու ցանկությունը, ստրկամտությունն է դարձել ազգային կենսակերպ: Արդյունքում՝ Պուտինը դարձել է հայ ազգի իդեալը: Պուտինը գրավել է ոչ թե Հայաստանի տարածքը, հայ հասարակության ուղեղն ու հոգին, հույսն ու հավատը, ինչը շատ ավելի անդառնալի է, քան անգամ տարածքի կորուստը:
Թուրքական կայքերի վրա հարձակումների հետևում կանգնած է Ռուսաստանը, հայտնում է Hurriyet-ը՝ հղում կատարելով հատուկ ծառայություններում աղբյուրներին:
Ստամբուլի «Սաբինա Գյոկչեն» (Sabiha Gökçen) օդանավակայանում այսօր տեղի ունեցած պայթյունը, որի ժամանակ վնասվածքներ էր ստացել 2 մարդ, կարող էր ահաբեկչություն լինել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ցուցակը՝ դրանում ներառելով «Խնայբանկի» ու ВТБ-ի (ՎՏԲ) մի շարք «դուստր» ընկերությունները, ինչպես նաև «Նովիկոմբանկը», Генбанк-ն ու մի շարք այլ ռուսական վարկային կազմակերպություններ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրությանը:
«Այսօրվա դրությամբ Հայաստանը խնդիր չունի պատերազմ հայտարարելու, պատերազմը հայտարարված է եղել կամ առանց հայտարարվելու՝ վարվել է մեր հանդեպ Ադրբեջանի կողմից, և իրենք են միշտ նախահարձակ եղել, մենք եղել ենք պաշտպանողական»,- ասում է Թ. Պողոսյանը:
«Հետաքննության տվյալով՝ հենց Խոդորկովսկին, լինելով նավթային ՅՈՒԿՕՍ ընկերության վարչության նախագահ ու բաժնետեր, հանձնարարել է իր աշխատակիցներ Նևզլինին ու Պիչուգինին, ինչպես նաև այլ անձնանց՝ Պետուխովի ու Ռիբինը սպանությունը, ում ծառայողական գործունեությունը հակասել է ՅՈՒԿՕՍ-ի շահերին: Հետաքննության համար միանգամայն ակնհայտ է, որ այդ հանցագործությունները կատարվել են»:
Իրանի Թավրիզ քաղաքում կայացել է եռակողմ հանդիպում «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովի, «Իրանի երկաթուղային ճանապարհների» գլխավոր տնօրեն Մոհսեն Պուրսեիդ Աղայի ու «Վրաստանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեի մասնակցությամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
10 փախստական է զոհվել Էգեյան ծովում նավի խորտակման հետևանքով: Զոհերի թվում կա 5 երեխա, հայտնում է Reuters-ը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները: