Բաժիններ՝

Թուրքիայում սպանվել է ԴԱԻՇ-ի հանցագործությունների մասին ֆիլմ նկարահանող լրագրողը

Սիրիացի լրագրող ու վավերագրող Նաջի ալ-Ջերֆը գնդակահարվել է նախօրեին երեկոյան Թուրքիայում, հայտնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով «Ռաքքային սպանում են խաղաղ» կազմակերպությանը:

«Ռեժիսոր Նաջի ալ-Ջերֆը՝ 2 երեխաների հայրը, սպանվել է այսօր Թուրքիայում՝ Գազիանթեփում, ատրճանակից»,- Twitter-ում տեղեկացրել է կազմակերպությունը:
Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին, տղամարդն աշխատում էր ֆիլմի վրա, որը պատմում էր ԴԱԻՇ-ի հանցագործությունների մասին:

Պարբերականը գրում է, որ ռեժիսորն արդեն թողարկել է Սիրիայի պատերազմի մասին ֆիլմ: Նա նաև Hentah թերթի խմբագիրն էր:

Նրա ազգականները, ըստ dpa-ի, մեղադրել են նրա մահվան մեջ «ծայրահեղական խմբավորումներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս