Բաժիններ՝

Պուտինը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ տնտեսական միջոցառումների կիրառման մասին, հայտնում է LifeNews-ը:

Փաստաթուղթը արգելք է դնում կամ սահմանափակումներ է կիրառում այն կազմակերպությունների վրա, որոնք գտնվում են Թուրքիայի իրավասության ներքո կամ վերահսկվում են դրա քաղաքացիների կողմից և որոնք իրականացնում են աշխատանքների տարբեր տեսակներ Ռուսաստանի տարածքում:

Մասնավորապես, 2016 թվականի հունվարի 1-ից արգելվում է Թուրքիայից ներկրել որոշակի սննդամթերք, կասեցվում է Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը, չեղյալ են հայտարարվում չարտերային թռիչքները:

Բացի այդ՝ 2016 թվականի հունվարի 1-ից գործատուներին արգելվում է Թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող անձանց աշխատանքի ընդունել:

Ավելի վաղ ՌԴ նախագահը հանձնարարել էր արգելել կամ սահմանափակել Ռուսաստանի տարածքում գործող Թուրքիայի իրավասության տակ գտնվող կազմակերպությունների գործունեությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս